Իսպանիայի իշխող կուսակցությունը հաղթել Է խորհրդարանական ընտրություններում
International newsԻսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցությունը 123 տեղ է ստացել Պատգամավորների կոնգրեսում, ինչի մասին վկայում են երկրի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:
Նրա օգտին քվեարկել է ընտրողների 28,72 տոկոսը: ԺԿ-ն ստորին պալատում զրկվել է բացարձակ մեծամասնությունից (Պատգամավորների կոնգրեսի նախորդ կազմում նա ուներ 187 տեղ):
Երկրորդ տեղն զբաղեցրել է Պեդրո Սանչեսի գլխավորած Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը՝ 90 տեղ (22 տոկոս): Պաբլո Իգլեսիասի գլխավորած Podemos-ն ստացել է ընտրողների շուրջ 20 տոկոսի աջակցությունը եւ 69 տեղ: Ալբերտ Ռիվերայի «Քաղաքացիներ» աջ կենտրոնամետ կուսակցությունը, որը պաշտպանում է Կատալոնիան Իսպանիայի կազմում պահելը, ստացել է 40 տեղ (13,9 տոկոս):
Ժողովրդական կուսակցությունը պահպանել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում՝ հնարավորություն ստանալով արգելափակել ստորին պալատի որոշումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: