Վոլգոգրադում 38 բնակարան Է վնասվել պայթյունի հետեւանքով
International newsՃշտված տվյալներով՝ Վոլգոգրադում 38 բնակարան Է վնասվել բնակելի շենքում կենցաղային գազի պայթելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Ճշտված տվյալներով՝ պայթյունից ավերվել ու վնասվել Է 38 բնակարան»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Գազի պայթյունը տեղի Է ունեցել դեկտեմբերի 20-ին ժամը 11:50-ին Տիեզերագնացների փողոցի բնակելի շենքերից մեկի յոթերորդ հարկում: ԱԻՆ-ի տվյալներով՝ պայթյունի հետեւանքով փլվել են իններորդից մինչեւ առաջին հարկերի ծածկերը: Նախնական տվալներով՝ շենքի փլված հատվածում 150 մարդ Էր բնակվում:
Փրկարարները հայտնաբերել են առաջին զոհվածի մարմինը: Փլատակների տակ կարող Է լինել մինչեւ հինգ մարդ: Ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ հայտնել Էին, որ գտնվել են հինգ զոհվածների մարմիններ, սակայն ԱԻՆ-ը այդ տեղեկատվությունը հերքել Է: Քաղաքի հիվանդանոցում են գտնվում 11 տուժածներ, որոնց վիճակը միջին ծանրության Է: