Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալին հաջողվել է անցնել երեք անցակետերով. լրատվամիջոց
International newsՓարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին հաջողվել է ահաբեկչությունններից հետո առանց խոչընդոտների անցնել մի քանի հսկիչ-անցակետերով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հաղորդում է Yahoo! News-ը՝ վկայակոչելով քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Ահաբեկչությունների հաջորդ օրը նրան եւ իր վարորդներ Համզա Աթուի եւ Մոհամեդ Ամրիին երեք անգամ կանգնեցրել են Բրյուսելի ճանապարհին: Առաջին անցակետում Աթուն եւ Ամրին խոստովանել են, որ քիչ առաջ մարիխուանա են ծխել, սակայն նրանց բաց են թողել: Աբդեսլամն այդ ժամանակ եղել է մեքենայի հետեւից նստատեղին: Երրորդ անցակետում Աբդեսլամը ոստիկաններին ներկայացրել է նույնիսկ Մոլենբեկում իր բնակարանի հասցեն, հաղորդում էLenta-ն:
Կալանավորված Աթուն եւ Ամրին պատմել են, որ Փարիզի ահաբեկչություններից հետո իրենք Աբդեսլամից հաղորդագրություն են ստացել՝ գալ ու վերցնել իրեն: Վարորդների խոսքով, ենթադրյալ ահաբեկիչը հայտնել է, որ «մարդկանց է սպանել Կալաշնիկով ավտոմատից», իսկ նրա եղբայր Իբրահիմը «պայթեցրել է իրեն»: Նա նաեւ ասել է, որ եղբոր ինքնությունը հաստատող փաստաթուղթը թողել է մեքենայի մեջ, որ «շուտով Իբրահիմը նույնքան հայտնի կդառնա, որքան Ամեդի Կուլիբալին»: