Մահապարտը պայթեցրել է իրեն Աֆղանստանում ԱՄՆ ավիաբազայի մոտ
International newsՄահապարտը պայթեցրել է իրեն Աֆղանստանի Բաղրամում ԱՄՆ ավիաբազայի մոտ: Միջադեպի հետեւանքով 5 զինծառայող մահացել է, 6-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդել է նահանգապետ Շուքուր Քուդուսին:
RT-ի փոխանցմամբ, մահապարտ ահաբեկիչը հարձակվել է ռազմաբազայի մոտ ամերիկացի եւ աֆղան զինծառայողների համատեղ պարեկաություն իրականացնող խմբին:
«Թալիբան» շարժումը Twitter-ի իր էջում իր վրա է վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը: