ԵՄ խորհուրդը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ դրված պատժամիջոցների ժամկետը
International newsԵվրոպական միության խորհուրդը, ելնելով Ուկրաինայում տիրող իրավիճակից, որոշում է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը:
«2015 թվականի դեկտեմբերի 21-ին ԵՄ խորհրդի որոշմամբ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկրարաձգվել են մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ակնկալվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին, երբ Եվրոպական միության «Պաշտոնական ամսագրում» կհրապարակվեն համապատասխան իրավական ակտերը:
Ռուսաստանի դեմ ուղղված ԵՄ պատժամիջոցների ժամկետը պետք է ավարտվեր 2016թ. հունվարի 31-ին: