Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է Սու-24-ի ինքնագրիչի վերծանման բարդությունների մասին
International newsՍիրիայում կործանված ռուսական Սու-24М ռմբակոծիչի ինքնագրիչից տեղեկությունների ստացումը ներկայումս անհնար է հիշողության պլատաների ներքին վնասվածքների հետեւանքով, հայտնել է Ռուսական զինված ուժերի Թռիչքների անվտանգության ծառայության պետի տեղակալ Սերգեյ Բայնետովը:
«Հանձնաժողովը մշակում է ՌԴ մասնագիտացած գիտա-հետազոտական հաստատությունների ներգրավման հարցը, որոնք հնարավորություն ունեն անմիջապես միկրոսխեմայի բյուրեղից հանել տեղեկությունները», - տեղեկացրել է Բայնետովը:
Նա նաեւ հայտնել է, որ կողմնակի մասնագետների մասնակցությամբ ինքնագրիչի վերծանման համար բավականին երկար ժամանակ կպահանջվի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքական F-16 կործանիչը նոյեմբերի 24-ին Սիրիայում հրթիռահարել էր ռուսական-24 ռմբակոծիչը: