ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա առևտրային բանակցություններն արդյունք չեն տվել
International newsՌուսաստանի Դաշնության, Եվրոպական միության և Ուկրաինայի միջև առևտրի վերաբերյալ եռակողմ բանակացություններն արդյունք չեն տվել: Կողմերը չեն կարողացել հասնել որևէ համաձայնության:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հայտնել է ՌԴ Էկոնոմիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: «Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումը»,- ասել է նա: