ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների սպանության մասին լուրը
International newsՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն, արձագանքելով Սիրիայում սպանված ինը ռուս պայմանագրային զինծառայողների մասին լրատվական որոշ հրապարակումներին, խորհուրդ է տվել մանրամասն ստուգել տեղեկությունները և մոլորության չմատնել ընթերցողին: «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում զարմանք է հարուցել ռուսական մեկ պարբերականի տեղեկատվությունն այն մասին, որ իբր Սիրիայում սպանվել է այդ ե րկրում պայմանագրային ծառայություն իրականացնող ինը ռուս զինծառայող»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը», նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը` վկայակոչոլով քաջատեղյակ աղբյուրներին, հայտնել էր, որ այս տարվա հոկտեմբերին Սիրիայում ռուսական ռազմաբազայի վրա ականանետով ռմբակոծումից սպանվել է մոտ ինը ռուս զինծառայող: Հոդվածում նշվել է, որ դրանք չեն եղել կադրային զինվորականներ, այլ մասնավոր խմբի անդամներ:
ՌԴ ՊՆ-ն նյութի հեղինակներին մեղադրել է նրանում, որ նրանք «անգամ նեղություն չեն քաշել կարդալու համացանցում, որ այս ապատեղեկությունը դեռևս հոկտեմբերին տարածվել էր ռուսական լրատվամիջոցներից մեկի կողմից»: