Ադրբեջանի նավթից ստացվող եկամուտները կրկնակի կրճատվել են
International newsԱդրբեջանի նավթից ստացվող եկամուտները կրկնակի կրճատվել են:
Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը` վկայակոչելով տնտեսական լուրերի «Մարժա» գործակալությանը եւ Մաքսային պետական կոմիտեի հաշվետվությանը, 2015-ի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանն ընդամենը 8,259 մլրդ դոլարի նավթ է արդյունահանել: Միաժամանակ 2014-ի նույն ժամանակահատվածում Ադրբեջանը 20,713 մլրդ դոլարի նավթ է արտահանել:
Այսպիսով, նավթի գների անկումից մաքուր կորուստը կազմել է 48,7 տոկոս կամ 10,094 մլրդ դոլար: