ՄԱԿ ԱԽ-ն «Թալիբան» շարժման դեմ պատժամիջոցների ռեժիմում ճշգրտումներ է մտցրել
International newsՄԱԿ Անվտանգության խորհուրդը երկարաձգել եւ ճշգրտումներ է մտցրել «Թալիբան» արմատական շարժման դեմ պատժամիջոցների ռեժիմում: Մասնավորապես խստացվել են խմբավորման ֆինանսավորման հոսքերը կասեցնելուն ուղղված միջոցները: Համապատասխան բանաձեւն ընդունվել է Աֆղանստանին նվիրված նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
16-էջանոց փաստաթուղթը ՄԱԿ անդամ երկրներին պարտավորեցնում է սառեցնել շարժման անդամների եւ նրանց հետ կապ ունեցող անձանց բանկային հաշիվները եւ այլ ֆինանսական ակտիվները: Բանաձեւում նշվում է, որ թալիբներին աջակցող ցանկացած անձ կամ խումբ հայտնվելու է պատժամիջոցային ցուցակում:
Բանաձեւը նաեւ երկրներին կոչ է անում ակտիվորեն տեղեկության փոխանակում կատարել: