Եգիպտոսում արգելել են երկրի առաջին ԱԷԿ-ի նախագծի մասին որեւէ տեղեկություն հրապարակել
International newsԵգիպտոսի իշխանություններն արգելել են Էդ Դաբաայում կառուցվող առաջին ԱԷԿ-ի նախագծի մասին որեւէ տեղեկություն հրապարակել: Ատոմակայանը կառուցվում է «Ռոսատոմ» ռուսական ընկերության հետ համատեղ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով MENA գործակալությունը, այդ մասին տեղեկություններ տարածել հնարավոր կլինի միայն համապատասխան անվտանգության մարմինների եւ էլեկտրաէներգիայի նախարարի գրասենյակի թույլտվությամբ:
Նոյեմբերի 19-ին Կահիրեում ստորագրվել էր ռուս-եգիպտական միջկառավարական համաձայնություն Եգիպտոսում ԱԷԿ կառուցելու վերաբերյալ: