Իրաք են ժամանել ամերիկյան հատուկ նշանակության ուժերը
International newsԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք՝ գաղտնի մարտական առաջադրանքներ կատարելու այդ երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը:
«Հատուկ նշանակության ուժերն Իրաք են ժամանել այդ երկրի կառավարության խնդրանքով»,- ասել Է նա:
«Նրանք գաղտնի գործողություններ կիրականացնեն երկրի ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո»,- ներկայացուցչի խոսքը մեջբերել Է «Աս Սումարիա» հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: