Իրանը մտադիր է ընդլայնել հրթիռների արտադրությունը. պաշտպանության նախարար
International newsԻրանը մտադիր է ընդլայնել հրթիռների արտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը՝ ելույթ ունենալով երկրի հյուսիսի Սարի քաղաքում:
«Մենք չենք կանգնեցրել մեր հրթիռների նախագծումը, արտադրությունն ու թեստավորումը, ընդհակառակը, մենք նույնիսկ ավելացրել ենք դրանց արտադրությունը»,- Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:
Դրա հետ մեկտեղ նախարարն ընդգծել է, որ «Թեհրանը երբեք իր հերթիռների համար միջուկային մարտագլխիկներ ստեղծելու պլաններ չի ունեցել»: Սակայն «ռազմական տեխնիկայի մշտական նորացումն ու արդիականացումը իրանական ռազմական ծրագրի օրակարգում է եղել, որը նպատակամղված է թշնամիներից պաշտպանությունն ապահովելուն», հավելել է գեներալ Դեհղանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: