Ավստրալիայի գլխավոր դատախազը հայտնել Է Ինդոնեզիայում խալիֆայություն ստեղծելու ԻՊ- ի պլանների մասին
International newsՄերձավոր Արեւելքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պալագլուխները Ինդոնեզիայի տարածքում խալիֆայություն ստեղծելու պլաններ են նյութում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հայտնել Է Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրենդիսը՝ նախազգուշացնելով իր երկրի համար ծայրահեղականների դիտավորություների վտանգի մասին:
«ԻՊ-ն ձգտում Է Ինդոնեզիայում իր ներկայությունն ընդլայնել ուղղակիորեն եւ փոխնակ խմբավորումների օգնությամբ»,-նշել Է Բրենդիսը՝ The Australian թերթին տված հարցազրույցում: «ԻՊ-ն հայտարարել Է Մերձավոր Արեւելքի սահմաններից դուրս խալիֆայություններ ստեղծելու պլանների մասին եւ Ինդոնեզիայն հայտարարել Է որպես նման մտադրությունների իրականացման վայր»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: