Լաս Վեգասում ավտովթարի մեղավորը 4 անգամ բարձրացել է մայթի վրա
International newsԼաս Վեգասի բնակչուհին Լաքեյշա Հոլոուեյը 60 կմ/ժամ արագությամբ 4 անգամ բարձրացել է մայթի վրա՝ հարվածել հետիոտներին: Խոշոր վթարի հեղինակին սպանության մեղադրանք է առաջադրվել:
Ողբերգության պահին մեքենայի սրահում է 3-ամյա փոքրիկ է եղել: Շրջանային դատախազի խոսքով, ավելի ուշ Լաքեյշայի նկատմամբ կարող են նոր մեղադրանքներ առաջադրվել, հաղորդում է РСН-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին, Լաս Վեգասում հյուրանոցի ու կազինոյի հարեւանությամբ, որտեղ ընթանում էր «Միսս տիեզերք-2015» մրցույթը: Վրաերթի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 37-ը մարմնական վնասվածք է ստացել:
Ինչպես հաղորդում է Gazeta-ն՝ կինը լքել է դեպքի վայրը, իսկ ավելի ուշ հանձնվել իրավապահներին: Ենթադրաբար, կինը հարբած է եղել: