Թուրքիայում բարձրաստիճան ոստիկաններ են ձերբակալվել
International newsԹուրքիայի 8 շրջաններում համաժամանակյա գործողություն է իրականացվել, որի ընթացքում ձերբակալվել է 14 մարդ, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:
Նրանք կասկածվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդ, ամերիկաբնակ գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժմանն աջակցելու համար:
Չի բացառվում, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ։
Գյուլենին Թուրքիայում մեղադրում են պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: