Yerevan, 06.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


16 տարօրինակ ու հետաքրքիր փաստ Ամանորի մասին

Lifestyle

Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։ Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նեղոսի վարարման սկիզբը համընկնում էր Սիրիուս աստղի երևալու հետ։ Եվ ահա այդ աստղի և Նեղոսի վարարման միջև ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի։

Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ Ամանորի մասին:

1) Սանտա Կլաուսների ամենամեծ հավաքածուն պատկանում է կանադացի Ժան-Գի Լակերրին: Նրա հավաքածուի մեջ են մտնում Սանտա Կլաուսի կերպարով շուրջ 25 104 տեսակի տարբեր իրեր` խաղալիքներ, արձանիկներ, խաղաթղթեր և այլն:

2) Ամենաթանկ խաղալիքներով զարդարված տոնածառը գտնվում է Տոկիոյում: Ճապոնական Tsunamachi Misui Club ոսկերչական ընկերությունը ծախսել է 1 357 785 000 Ճապոնական իեն (մոտ 16 միլիոն ԱՄՆ դոլար), որպեսզի զարդարի ընկերության գրասենյակում գտնվող տոնածառը:

3) Ամանորյա ամենաշահութաբեր ֆիլմն է համարվում 2000թ.-ին ԱՄՆ-ում թողարկված «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» (How the Grinch Stole Christmas) ֆիլմը: Ֆիլմի բյուջեն կազմել է $ 123 միլիոն, իսկ նրանից ստացված շահույթը` $ 340 միլիոն:

4) Ամեն տարի Տրաֆալգար հրապարակի տոնածառը Նորվեգիայի Օսլո քաղաքի բնակիչների կողմից ուղարկվում է Լոնդոն՝ ի նշան երախտագիտության Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լոնդոնցիների կողմից ցուցաբերած աջակցության:

5) Տոնական Էլեկտրական լամպերն առաջին անգամ վառվեցին 1895 թվականին Սպիտակ տան դիմաց:

6) Կենդանաբանական շատ այգիներ նվիրաբերած տոնածառեր են ընդունում, ու դրանք որպես սնունդ տալիս կենդանիներին:

7) Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին թերևս շատերը գիտեն: Հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

8) Ամանորի գիշերը պարտադիր հրավառությունը պայմանավորված է նրանով, որ հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ այն աղմուկն ու կրակը, որ ստացվում է հրավառությունից, ցրում է չար ուժերը:

9) Ձյունանուշը՝ իբրև Ձմեռ պապի թոռնուհի, «ծնվել» է դեռևս 20-րդ դարի 50-ական թվականներին:

10) 1516թ.-ին Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի պարտեզում տեղադրվել է տոնածառ` պատրաստված ոսկուց:

11) Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու եւ բացում են մուտքի դուռը` Նոր տարին ներս թողնելու համար:

12) Հույները ևս ունեն Ամանորը դիմավորելու շատ հետաքրքիր սովորույթ. նրանք միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան դիմաց՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:

13) Հին ժամանակներում պատկերազարդողները Սուրբ Նիկողայոսին պատկերում էին ավելի շատ որպես կարգ ու կանոն պահպանող խորհրդանիշի, քան՝ ուրախության:

14) Ամենափոքր ամանորյա տոնական բացիկը պատրաստել է 2010թ.-ին Գլազգոյի համալսարանի գիտնականի կողմից: Բացիկի չափը ընդամենը 200 x 290 միկրոմետր 1, դա նշանակում է, որ սովորական բացիկում կտեղավորեր 8,276 նման չափի փոքրիկ բացիկներ: Ի դեպ, Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

15) Ամանորյա ամենամեծ աստղը գտնվում է Հնդկաստանում: Այն ունի 31 մետր տրամաչափ:

16) Գերմանիայում գրանցվել է տոնածառի վրա միաժամանակ վառված ամենաշատ լապտերների ռեկորդ: Կանաչ գեղուցկուհու վրա միաժամանակ վառվել է շուրջ 150 հազար փոքրիկ լապտեր:

Անդրանիկ Ջալալյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia