3 հազարից ավելի կալանավորներ են սխալմամբ ազատ արձակվել Վաշինգտոնի բանտերից
International newsԱռնվազն 3,2 հազար կալանավորներ Վաշինգտոնի նահանգի բանտերից սխալմամբ ազատ են արձակվել սահմանված ժամկետից շուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Պատճառը սխալներն են «օրինակելի վարքագծի» ժամկետների հաշվարկում, որի շնորհիվ կալանավորը կարող Է ազատվել վաղաժամկետ:
Միջին հաշվով դատապարտվածներին ազատել են սահմանված ժամկետից 49 օր շուտ:
Ներկայում նահանգի իշխանությունները փորձում են պարզել ժամկետից շուտ բոլոր ազատ արձակվածների գտնվելու վայրերը եւ նրանց ուղարկել՝ «կրելու օրենքով նախատեսված պատիժները», հաղորդել Է «ԻՆտերֆաքս»-ը: