ՆԱՏՕ-ն չի ճանաչել սեպտեմբերի 14-ին Ղրիմում կայացած ընտրությունները: Այս մասին հաղորդվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Մենք շարունակում ենք դատապարտել Ղրիմի անօրինական բռնակցումը Ռուսաստանի կողմից»,- ասվում է սեպտեմբերի 16-ին կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը կոչ է անում Ռուսաստանին հրաժարվել տարածաշրջանի միավորումից, որը դաշինքի անդամ երկրները «չեն ընդունի»: