Եմենում 300 հազարից ավելի երեխաներ տառապում են թերսնումից ու հյուծումից. ՄԱԿ
International newsԵմենում ավելի քան 300 հազար երեխա տառապում Է թերսնումից ու հյուծումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով օգնական Կյունգ վա Կանգը:
Նրա խոսքով, ընդամենը երկրում շուրջ 7,6 մլն մարդ գոյատեւելու համար պարենային օգնության խիստ կարիք ունի: Շուրջ 8 մլն մարդ այսօր հնարավորություն չունի մշտապես ու անվտանգ կերպով օգտվելու խմելու ջրից:
«Առնվազն 2 մլն մարդ թերսնվում Է, ներառյալ 320 հազար երեխաներ, որոնք տառապում են հյուծումից»,-ասել Է Կանգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Եմենին նվիրված նիստում:
Նա նշել Է, որ ներկայում հակամարտությունն ընդգրկել Է երկրի 22 նահանգներից քսանը: «Ավելի քան 1,8 մլն երեխաներ հարկադրված են եղել թողնել ուսումը, ընդ որում՝ եւս 1,6 մլն երեխաներ դպրոց չԷին հաճախում դեռ մինչեւ ճգնաժամի սկսվելը»,-ասել Է Կանգը:
Նրա խոսքով՝ Եմենում 2,5 մլն մարդ ներքին վերաբնակներ են: ՄԱԿ-ի գործակալությունների տվյալներով՝ երկրում իրադրության սրվելու պահից՝ այս տարվա մարտից մինչեւ նոյեմբերի կեսերն ընկած ժամանակաշրջանում Եմենում զոհվել Է 5 հազար 878 մարդ, վիրավորվել են 27 հազար 867 բնակիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: