Վրաստանի կառավարությունում քննարկվում Է վարչապետ Ղարիբաշվիլիի պաշտոնաթողության հարցը
International newsՎրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Գիա Վոլսկին հավաստել Է, որ կառավարության վարչակազմում քննարկվում Է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնաթողության հարցը:
Վրացական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Ղարիբաշվիլին պաշտոնաթող Է լինում եւ գլխավորելու Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական շտաբը եւ «Վրացական երազանք» կոալիցիայի ընտրացուցակը:
«Այդ հարցը քննարկվում Է: Ես չեմ կարծում, որ մենք պետք Է հապճեպ հայտարարություններ անենք այդ հարցի վերաբերյալ: Այս փուլում ավելին ասել չեմ կարող… Առայժմ վարչակազմում կոնկրետ պատասխան չկա: Սպասենք, տեսնենք»,-դեկտեմբերի 23-ին ասել Է Վոլսկին լրագրողներին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: Նախարարների կաբինետում հնարավոր են նաեւ այլ վերադասավորումներ: