PKK-ն Դիարբեքիրում թուրք զինվոր է սպանել
International newsԴիարբեքիրի Սուր գավառում, որտեղ շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործողությունների հետևանքով թուրք զինվոր է զոհվել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը:
Քուրդ զիյալները գործի են դրել ինքնաշեն պայթուցիկը ռազմական մեքենայի անցնելու ժամանակ: Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ սպա, 5 զինվոր և մեկ քաղաքացիական անձ էլ վիրավորվել են:
Սուրում կրակոցներն ու պայթյուններին այս պահին շարունակվում են: