Հրաչյա Ռոստոմյանը հնարավորության դեպքում Հենրիխ Մխիթարյանին կտար «հանդիսատեսի համակրանք» մրցանակը
SportՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ավելորդ է համարում տարվա լավագույն մարզիկների ցանկի վերաբերյալ խոսակցությունները: Մասնավորապես, սպորտասերների համար անհասկանալի է, թե ինչու ցանկում ներառված չեն Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Այս հարցին Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձավ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին` նշելով, որ լավագույններին որոշել են մարզական լրագրողները: «Լավագույն տասը մարզիկներին որոշել են մարզական լրագրողները, ես համամիտ եմ այդ տասնյակի հետ: Իհարկե, Հենրիխ Մխիթարյանն ու Արոնյանը մեծ մարզիկներ են ու մեծ հեղինակություն են բերում Հայաստանի Հանրապետությանը, պետք չէ յուրաքանչյուր տարի այս հարցը դարձնել հանրային քննարկման առարկա»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Նա հավելեց, որ եթե լինեին «հանդիսատեսի համակրանք» կամ «Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնող» մրցանակներ, նա դա կնվիրեր Հենրիխ Մխիթարյանին: «Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլ է խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում, փառք ու պատիվ նրան»,-ավելացրեց Ռոստոմյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է ճանաչվել Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ: Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվել են 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Նրանք են՝ Արթուր Ալեքսանյան՝
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 4 մարզիկների անուններ. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):