Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է արտասահմանյան լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, թե Թուրքիան նավթ է գնում իսլամիստ ահաբեկիչներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տե ղեկացնում է թուրքական Sol գործակալությունը: Թուրքիայի Նախագահը նմանօրինակ պնդումներն անվանել է «տգեղ, իրականությանը չհամապատասխանող և նենգ»:
Ավելի վաղ ամերիկյան The New York Times պարբերականը, հենվելով արևմտյան հետախուզական ծառայությունների տվյալների վրա, գրել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից ապօրինի կերպով արտահանվող նավթը մուտք է գործում Թուրքիա, որտեղ որոշ կառավարական անդամներ օգտվում են նավթից: