Բենիտես. Հույս ունեմ՝ երկրպագուների համար շատ հաղթանակներ կտոնենք
Sport«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, շնորհավորելով ակումբի երկրպագուների Սուրբ Ծնունդը և Ամանորը, հույս է հայտնել, որ 2016 թվականը հաղթական կլինի մադրիդյան թիմի համար:
«Բոլոր մադրիդիստներին առողջություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ նրանք այս լավ ժամանակահատվածն անցկացնեն իրենց ընտանիքների հետ: Հույս ունեմ՝ եկող տարի նրանց համար շատ հաղթանակներ կտոնենք: Բոլոր ուրախ տոներ եմ մաղթում»,-Բենիտեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետո «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 33 միավոր, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում թիմը մրցելու է «Ռոմայի» հետ: