Իրաքը կդիմի ցանկացած օրինական քայլի, եթե Թուրքիան դուրս չբերի իր զորքերը
International newsԻրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաֆարին հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են դիմել ցանկացած օրինական քայլի, եթե Թուրքիան դուրս չբերի իր զորքերը երկրի տարածքից, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Մենք դեռեւս չենք սպառնում: Սակայն եթե մեր անվտանգությանը եւ ամբողջականությանը սպառնալիքը չվերանա, մենք պատրաստ ենք դիմել ցանկացած օրինական քայլի այդ հարձակմանը պատասխանելու համար»,— ասել է նա:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում բոլոր տարբերակները հնարավոր են: