Սիրիայում 482 զինյալ հանձնվել է իշխանություններին
International news482 զինյալ Դամասկոսում և մերձակա գյուղերում, Հոմսում, Հալեպում և Դարաայում վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացնում է, որ Դամասկոսի Զաբադանի գյուղում իշխանություններին հանձված 120 զինյալների կենսակերպը կարգավորվել է, նրանք պարտավորվել են չ ձեռնարկել քայլեր, որոնք կսպառնան հայրենիքի անվտանգությանն ու խաղաղությանը:
Սեպտեմբերի սկզբից միայն երկու գյուղում՝ Զաբադանիում և Ջեյրուդում իշխանություններին են հանձնվել444 զինյալ: Իսկ նախորդ ամսվա ընթացքում հանձնված զինյալների թիվը կազմել է 801:
Մյուս կողմից՝ սիրիական բանակը շարունակում է պայքարել զինված խմբավորումների դեմ: Դամասկոսի ծայրամասերում տասնյակ զինյալներ են սպանվել, կանխվել են նրանց հարձակումները: Դամասկոսի Դուելա թաղամասում հրասանդ է ընկել երթուղային տաքսու կանգառում, որի հետևանքով 3 մարդ վիրավորվել է: Քաշքուլ թաղամասում հրասանդի ընկնելու հետևանքով 6 մարդ է վիրավորվել:
Ավելի վաղ Դամասկոսի մերձակայքում գտնվող Ադրա քաղաքում սիրիական բանակը 500 մետր երկարությամբ և 11 մետր խորությամբ թունել է հայտնաբերել: Թունելը զինյալներն օգտագործել են իրենց հանցագործություններն իրականացնելու համար: