Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստների թվում
SportՂազախստանի ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգան ամփոփել է հարցումը, որին մասնակցել են Պրեմյեր լիգայի ակումբների գլխավոր մարզիչները եւ կազմել է երկրի առաջնության 22 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, հաղորդում է pflk.kz:
Լավագույնների թվում է նաեւ «Ակտոբեում» մրցաշրջանն ավարտած Մարկոս Պիզելին: Հայաստանի հավաքականի 31-ամյա կիսապաշտպանը Ղազախստանի անցած առաջնության 27 հանդիպումներում խփել է 5 գնդակ: