Yerevan, 06.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կարեն Բաբաջանյանը «Արամմա» կատակերգության, ինչպես նաև իր նախկին գործընկերներ Արմուշի և Վաչեի արարքի մասին

Lifestyle

Վերջին շտկումներից հետո դեկտեմբերի 24-ին մեծ էկրան բարձրացավ իր տեսակով, որակով ու ասելիքով բոլորովին նոր՝ «Արամմա» հայկական կոմերցիոն կատակերգությունը, որը նկարահանվել է հայոց աշխարհի այն գողտրիկ վայրերից մեկում, ուր ո´չ լույս կա, ո´չ տարրական կենցաղային պայմաններ, ո´չ հեռախոսակապ, ո´չ էլ վիրտուալ կապի որևէ միջոց ու հնարավորություն:

Թեև ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր Կարեն Բաբաջանյանը չի շտապում բացել փակագծերը, բայց նաև նշում է, որ ֆիլմում զբաղված ողջ ստեղծագործական կազմը 15 օր ու գիշեր փորձել է ապրել ճիշտ այնպես, ինչպես միլիոնավոր տարիներ առաջ նախամարդիկ են ապրել: Գուցե հենց դա է պատճառը, որ ֆիլմն այնքան մոտ է ստացվել իրական կյանքին, որ մի պահ թվում է, թե ժամանակը հետ է գնացել:

Ֆիլմում նկարահանված դերասանական կազմի, ռեժիսորական բարձրաճաշակ աշխատանքի  ու ողջ ստեղծագործական խմբի համատեղ ջանքերի շնորհիվ ստեղծված այս գունեղ կատակերգության մի քանի վայրկյան տևողություն ունեցող անոնսից անգամ պարզ է դառնում, որ հանդիսատեսը լիաթոք ծիծաղիպակաս հաստատ չի զգալու:

Orer.am-ի հետ զրույցում Կարեն Բաբաջանյանն ասաց, որ այս ֆիլմը նկարելու գաղափարը ծնվել է դեռ 2011 թվականին, իր «Ես եմ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ այս տարվա ամռանը որոշում է կայացվել այն կյանքի կոչել:

«Կարելի է ասել՝Համո Բեկնազարյանից  մինչև մերօրերը նկարահանված հայկական կինոարտադրության ֆիլմերի մեջ «Արամմա»-ն առաջինն է իր տեսարաններով, հագուստով և այլ մանրամասներով: Իսկ ֆիլմի լեզուն ընտրելու վրա, կարող եմ ասել, որ երկար ենք աշխատել: Կարողացել ենք գտնել մի այնպիսի լեզու, որը և՛ կբնութագրի խուլ անտառներում ապրող վայրի ցեղին, և՛ հասկանալի կլինի հանդիսատեսին»,- ասում է Կ. Բաբաջանյանը:

Ու թեև  ֆիլմում ներկայացված վայրի ցեղն անուն չունի, բայց մի քանի միլիոն տարվա պատմություն հաստատ  ունի, որն անհիշելի ժամանակներից մինչ օրս կարողացել է ոչ միայն պահպանել իր գոյությունը, այլև «նպաստել» երկրի տնտեսությանը:  

«Այս ֆիլմով նաև մի շատ կարևոր մեսիջ ենք ուզում փոխանցել: Ուզում ենք ցույց տալ հայոց չքնաղ բնաշխարհը, որին շատ մեծ տեղ է հատկացված ֆիլմում: Ցանկանում էինք ցույց տալ նաև, թե Հայաստանում ինչպ հրաշք վայրեր կան, որը կարող է նաև դառնալ ներգնա և արտագնա տուրիզմի զարգացման գրավական: Հանդիսատեսը մեզանից հումոր սպասում է, բայց ֆիլմի առանձնահատկություններից մեկն էլ հենց այն, է, որ յուրաքանչյուր կարդր կարծես նկար լինի: Նույնիսկ գեղանկարիչները ֆիլմի կադրերը նայելիս կարծիք են հայտել, թե յուրաքանչյուր կադրը կարծես մի կտավ լինի»,- ասում է Կ. Բաբաջանյանը:

«Արամմա» ֆիլմի պրոդյուսերի խոսքով՝ֆիլմը նկարահանելու ժամանակ թեև մարդկանց ծիծաղեցնելու  հատուկ նպատակ դրված չի եղել, բայց ստացվել է այնպես, որ ֆիլմը և՛ շատ գեղեցիկ է, և՛ շատ ծիծաղաշարժ: Սյուռեալիստական տարրերով հարուստ, ուղիղ 100 րոպե տևողություն ունեցող արկածային այս կատակերգությունը  հանդիսատեսին  խոստանում է ոչ միայն 100 անսպառ ծիծաղ պարգևել, այլև համարվում է ընտանեկան կատակերգություն, ուր ընտանիքի ցանկացած ներկայացուցիչ կգտնի նաև իր ծիծաղի չափաբաժինը:

Ֆանտաստիկ, երգիծական, արկածային, միևնույն ժամանակ  դրամատիկ պահերով հարուստ այս ֆիլմի ստեղծագործական կազմը մեծպատասխատվությամբ է մոտեցել նաև այսպես ասած՝ ֆիլմում առկա դաստիարակչական էլեմենտին՝բացառելով  սանձարձակություն սերմանող խոսքերը կամ տեսարանները:

Ի դեպ, մինչ «Արամմա» ֆիլմը կհայտնվեր մեծ էկրանին, հայկական հեռուստաեթերով սկսվեց հեռարձակվել նմանատիպ սյուժե ունեցող մեկ այլ սիտքոմ ևս, որտեղ գլխավոր դերերը մարմնավորում են «32 ատամ» ու «Վիտամին» ակումբներից հայտնի դարձած Կարեն Բաբաջանյանի նախկին գործընկերներ Արմուշը և Վաչեն:  Ուստի չէինք կարող շրջանցել այն հարցը, թե ինչպես է նա վերաբերվում «Արամմա» ֆիլմի սյուժեն հիշեցնող նոր սիտքոմում իր նախկին գործընկերների նկարահանմանը և արդյո՞ք սիտքոմը չի համարում իր ֆիլմի մրցակիցը.

«Անկեղծ ասեմ, որ չէի ցանկանա որևէ գնահատական տալ այդ սիտքոմին, բայց եթե ես լինեի Արմուշի կամ Վաչեի փոխարեն և իմանալով, որ իրենց ընկերը կամ նախկին գործընկերը արդեն նմանատիպ սյուժեով ֆիլմ է նկարահանել, չէի համաձայնվի մասնակցել նմանատիպ նախագծին: Ի դեպ, Վաչեն և Արմուշն էլ գիտեն, որ ես նման բան չէի անի,  բայց նաև հասկանում եմ նրանց, քանի որ կարծում եմ, որ եթե իրենք նույն հարցին պատասխանեն, կասեն, որ նկարահանվում են գումար վաստակելու համար:

Ամեն դեպքում փորձում եմ հասկանալ նրանց, իսկ ինչ վերաբերում է ժանրային նմանությանը, ապա նշեմ, որ «Արամմա» ֆիլմը բոլորովին այլ ժանրի և որակի ֆիլմ է: Սիտքոմը մեր ֆիլմի հետ շփոթելու  մասին էլ ասեմ, որ մեր ֆիլմը սիտքոմի հետ շփոթելը ինչ-որ տեղ նաև վիրավորական է մեր ստեղծագործական խմբի համար, քանի որ ֆիլմը նայելուց հետո պարզ կդառնա, որ այն սիտքոմի հետ ոչ միայն համեմատելու եզրեր չունի, այլև հնարավոր էլ չէ դրանք իրար հետ շփոթել»,- ասում է Կարեն Բաբաջանյանը:

Ի դեպ, ֆիլմի պրոդյուսերը նշեց նաև, որ «Արամմա» ֆիլմը  հայ հանդիսատեսի դատին հանձնելուց հետո նախատեսվում է հունվար ամսին ցուցադրել նաև ԱՄՆ-ի հեղինակավոր կինոսրահներում նույնպես:

Արմինե Գրիգորյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia