Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԼՂՀ զինված ուժերի պատրաստականությունն ու սահմանների ամրությունն ավելի են հզորացվելու

Society

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 25-ին հրավիրել է տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս:

Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործադիրի ղեկավարն անդրադարձել է ԱԺ-ի հավանությանն արժանացած՝ 2016թ. պետբյուջեի հիմնական ուղղություններին և  պատասխանել կառավարության գո րծունեությանն ու նախատեսվող ծրագրերին վերաբերող շուրջ երեք տասնյակ  հարցերի:

Անցնող տարին, իր դժվարություններով հանդերձ, վարչապետի գնահատմամբ, տնտեսական ձեռքբերումների տարի է: Ըստ Ա.Հարությունյանի՝ այն առանձնացել է նաև ժողովրդագրական բնական աճի բարձր ցուցանիշով, ինչպես նաև՝ բյուջեի կատարողականի ապահովմամբ: Վարչապետի խոսքով՝ չնայած, գալիք տարվա պետբյուջեն թվային ցուցանիշներով քիչ կտարբերվի 2015 թվականից, այնուհանդերձ, մի շարք ոլորտներում զգալի փոփոխություններ են նախատեսվում՝ սոցիալական և տնտեսական մեկնարկային նոր նախագծերով արտահայտված:

Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, մանրամասնել է. «2016թ. Կմեկնարկի 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար բնակարանաշինության ծրագիրը: Կառավարությունը կփոխհատուցի  սպայական անձնակազմի ուսանող երեխաների ուսման վարձերը՝ դրանով փոքր-ինչ թեթևացնելով սպաների ընտանիքների սոցիալական բեռը: Նոր ծրագրեր ենք նախատեսում առողջապահության և գյուղատնտեսության բնագավառներում, խոշոր ներդրումներ կկատարվեն հիդրոէներգետիկայի ոլորտում»:

Անդրադառնալով Արցախի անվտանգության ներկա մակարդակին՝ վարչապետը նշել է. «Հայոց բանակը միշտ պատրաստ է եղել պատերազմի, և առաջիկայում էլ ավելի ենք հզորացնելու մեր զինված ուժերի պատրաստականությունն ու սահմանների ամրությունը: Իսկ կառավարությունն իր ամենօրյա ուշադրության ներքո է պահում պարենային, էներգետիկ անվտանգության և քաղաքացիական պաշտպանության մակարդակի բարձրացման աշխատանքները: Պարենային անվտանգության մասով մեր գլխավոր ձեռքբերումն այն է, որ վերջին տարիներին ապահովել ենք առաջնային նշանակության որոշ մթերքների ինքնաբավության բարձր աստիճան, որը, ռազմավարական նշանակություն ունենալուց բացի, դրական է անդրադառնում նաև տնտեսության վրա: Խոսքս վերաբերում է, մասնավորապես, մսամթերքին, հացահատիկներին, ձեթին և այլ ապրանքների: Ինչ վերաբերում է քաղաքացիական պաշտպանությանը, ապա չկա վերջին տարիներին կառուցված մի շենք, որը չի համապատասխանում քաղպաշտպանության նորմերին: Ավելին՝ ենթակառուցվածքների բարելավման ծրագրերն իրականացնելիս ելնում ենք առաջնահերթորեն հանրապետության ռազմական և քաղաքացիական պաշտպանունակության մակարդակի բարձրացման նպատակից»:

«Սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծումը մեր առաջնահերթություններից է, որտեղ իրականացնում ենք թե՛ բնակարանաշինական, թե՛ սոցիալ-տնտեսական նախագծեր: Ուշագրավ է, որ հանրապետությունում ամենաշատ ծրագրերը կյանքի ենք կոչում Թալիշ և Մատաղիս գյուղերում՝ ընդգրկելով բնակարանաշինությունը, գյուղատնտեսությունը, հիդրոէներգետիկան և տնտեսության այլ ճյուղեր: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման այլ ծրագրերի միջոցով նպատակ ունենք ամրացնելու մեր սահմանամերձ շրջանները»,- ընդգծել է վարչապետը՝ պատա սխանելով լրագրողի հարցին:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև  Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների գյուղատնտեսական նպատակներով օգտագործման հնարավորություններին՝ պարզաբանելով, որ այսօր էլ էներգետիկ նպատակներով օգտագործվում է ջրամբարը, սակայն ոռոգման համար անհրաժեշտ է կա՛մ փոխշահավետորեն համագործակցել Ադրբեջանի հետ, կա՛մ ոռոգման այլընտրանքային համակարգ կառուցել: «Քանի որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է համագործակցությունից, այդ պատճառով մենք նախատեսում ենք միջոցներ ուղղել մեր սեփական և անկախ համակարգի ձևավորման գործին»,- ընդգծել է վարչապետը:

Ի պատասխան Արցախի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Ա.Հարությունյանը նշել է, որ նախաձեռնությանը կողմ քաղաքական ուժերն առաջիկայում դիմելու են հանրապետության նախագահին՝ պաշտոնական քննարկումների մեկնարկը տալու համար: Վարչապետի բնորոշմամբ՝ սահմանադրական փոփոխությունները միտված կլինեն տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրների վերացմանը և առանձին պետական կառույցների արդյունավետության բարձրացմանը:

Կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերում էին հանրապետության կենսագործունեության տարաբնույթ ոլորտների:

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank