Գործակալ. Հիմքեր չկան մտածելու, որ Բենիտեսին կհեռացնեն աշխատանքից
Sport«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի գործակալ Մանոլո Գարսիա Կիլոնը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունն առաջիկա օրերին պատրաստվում է աշխատանքից հեռացնել Բենիտեսին:
-«Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում «Ռեալը» գլխավորելու է Բենիտեսը: Հիմքեր չկան կարծելու, թե նրան հեռացնելու են աշխատանքից,-Կիլոնի խոսքը մեջբերված է «Cuatro»-ից:
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Ռեալ»-«Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 30-ին: Այժմ «Ռեալն» ունի 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: