«Լիվերպուլը» հաղթեց առաջատար «Լեսթերին»
SportԱնգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լիվերպուլը» հաղթանակ տոնեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Լեսթեր Սիթիի» նկատմամբ: «Էնֆիլդում» կայացած հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Քրիստիան Բենտեկեն:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակում 8-րդն է, իսկ «Լեսթերը» շարունակում է 38 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, բայց երկրորդ հորիզոնականում ընթացող «Արսենալը» (36 միավոր) տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Լիվերպուլ» - «Լեսթեր Սիթի»՝ 1:0
Գոլը՝ Բենտեկե 63'