Պելեգրինի. Տեսա, որ իսկական «Մանչեսթեր Սիթին» վերադարձել է
Sport«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին գոհ է իր սաների՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Սանդերլենդի» դեմ ցուցադրած խաղից: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 4:1 հաշվով հաղթանակ տոնեց և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 35 միավոր:
-Չեմ կարծում, թե խաղի հաշիվն արտահայտում է թիմերի միջև եղած տարբերությունը: Գոհ եմ իմ թիմի խաղից. մենք շատ և վառ գրոհներ էինք կազմակերպում: Բացի այդ, մի քանիսն առանձնահատուկ լավ հանդես եկան: Միակ բանը, որն ինձ տխրեցրեցՙ Կոմպանիի վնասվածքն է:
Ամենակարևորն այն է, որ մենք հրաշալի ֆուտբոլ ցուցադրեցինք: Ես տեսա, որ իսկական «Մանչեսթեր Սիթին» վերադարձել է: Պետք է շարունակենք հենց այսպես խաղալ,-Պելեգրինիի խոսքը մեջբերել է «BBC Sport»-ը: