Հիտցֆելդն ուրախ է, որ Գվարդիոլան հեռանում է Բավարիայից
Sport«Բավարիայի» նախկին մարզիչ Օտմար Հիտցֆելդը գոհունակություն է հայտնել այն նորությունից, որ մյունխենցիների ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է իր պաշտոնը: Գերմանացու կարծիքով դա միայն օգուտ կտա մյունխենցիներին:
«Գվարդիոլան կենտրոնացած է միայն տակտիկայի վրա: Նա տակտիկական այլասեր է, ով օր ու գիշեր վերլուծում է տարբեր խաղային իրավիճակները, սակայն ուղղված չէ ներթիմային հարաբերությունների լավացմանը: Նա գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, փակված լինելով նաև ԶԼՄ-ների համար:
«Բավարիան» չպետք է տխրի նրա հետ բաժանումից: Դա թոփ ակումբ է, որը կարող է իրեն ցանկացած մարզչի ձեռքբերում թույլ տալ: Ինչ վերաբերվում է հաջողությանը, ապա նույն Յուպ Հայնկեսը նրանից հաջողակ էր»,- Հիտցֆելդի խոսքերն է մեջբերում Bild.de-ն: