Թուրքիայում ոստիկանությունը Էրդողանին սոցցանցում վիրավորելու համար ձերբակալել է դեռահասի
International newsԹուրքական ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա դեռահասին` Facebook սոցիալական ցանցի իր էջում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
AFP-ն տեղեկացրել է, որ ձերբակալվածին սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում է` պետության ղեկավարի «կերպարը խաթարելու» համար:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` դեռահասը ձերբակալվել է իր տանը` դատարանի որոշմամբ: Թեքիրդագ նահանգի ոստիկանություն է ստացվել անանուն բողոք: Վիրավորանքի էությունը, ինչպես նաև շարժառիթներն ու դեռահասի ինքնությունը չեն բացահայտվում: