Yerevan, 23.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ վարչապետը կարևորել է քաղաքական ուժերի մասնակցությունը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել առաջին նիստի հանձնարարականների կատարման արդյունքները: Զեկուցվել է, որ այս ընթացքում կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության է արժանացել «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությ ության հետ համաձայնագիրը, որը շուտով կստորագրվի և կյանքի կկոչվի: Քայլեր են իրականացվում նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկ նախաձեռնությանը միանալու գործընթացների, բիզնես հանրության հետ համագործակցության հարթակ ստեղծելու ուղղությամբ և այլ հարցեր:

Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունն արդեն տվել է իր համաձայնությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերը նշված համաձայնագրին՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին շարունակել արդյունավետ համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և համաձայնագիրը ստորագրել 20 16 թվականի սկզբին՝ սկսելով փորձագիտական հանձնախմբի ձևավորման գործընթացը:

Այնուհետև ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհրդին է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը: Դրանցով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել նախազգուշացում, իսկ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Դրան հաջորդող 60 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու և հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կնշանակվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ անձը կհամարվի եկամուտների հայտարարագիր չներկայացրած: Նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով տուգանք է նախատեսվել նաև այն դեպքում, երբ հայտարարագրում կլինի սխալ կամ կներկայացվեն ոչ ամբողջական տվյալներ: Ամենաբարձր պատասխանատվությունը նախատեսված է կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը թաքցնելու դեպքում՝ նախատեսելով տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Տուգանքները կիրառող մարմինը լինելու է Բարձրաաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Նախագծերի փաթեթն արժանացել է խորհրդի հավանությանը:

Վարչապետը հանձնարարել է արդարադատության նախարարին վերջնական տեսքի բերել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը, սահմանված կարգով շրջանառել և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ: 

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակում կրթության ոլորտում 2015 թվականի ընթացքում իրականացված և 2015-2016 թթ. նախատեսված միջոցառումները: Մասնավորապես, զեկուցվել է, որ բարձրագույն կրթության ոլորտում 2015-ի փետրվարից միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացվում է «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» երկամյա ծրագիրը, որի նպատակն է ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերի բարելավումը:

Ծրագրի շրջանակում 2016-ի հունվարին նախատեսվում է համակարգող հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը: Հաջորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ կողմից կմշակվի «Հայաստանի կրթական ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ռազմավարական պլանը, ինչպես նաև ԵԽ-ի փորձագետների կողմից նախարարությանն է ներկայացվելու էթիկայի կանոնների մշակման ուղեցույցը: Հանրակրթության ոլորտում ընթացիկ տարվա ժամանակահատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպ ցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերից սկսվել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության ոլորտում» մեկամյա ծրագիրը, որի նպատակն է միջնակարգ կրթության ոլորտում ուսումնասիրել, վերհանել և գնահատել հանրակրթական դպրոցների դասավանդման որակի, ներառական կրթության և դասագրքերի մշակման և տպագրման բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերը:

Հանրակրթության ոլորտում մատուցվող կրթական ծառայությունների բյուջ եի պլանավորման և տարեկան ֆինանսական ծախսերի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվել և 2015-ին հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեի պլանավորման և բյուջեի տարեկան ծախսերի հաշվետության կարգը»: Կարգը 2015-2016 ուսումնական տարում փորձարկման է ուղարկվել հանրակրթական դպրոցներ: Անհրաժեշտության դեպքում այն կլրամշակվի և կներդրվի: Հանրակրթական ծրագրերում սովորողների իրավագիտակցության բարձրացմանն (այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին) ուղղված թ եմաների վերանայման նպատակով 2016-2019 թվականներին նախատեսվում է վերանայել հանրակրթական բոլոր ծրագրերը: 

Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցը և հանձնարարել ՀՀ ԿԳՆ-ին՝ երկամսյա ժամկետում ավարտել ռիսկերի գնահատումը, քննարկել շահագրգիռ մարմինների հետ, որից հետո ՀՀ կառավարություն ներկայացնել ՀՀ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը՝ համապատասխան միջոցառումներով: 

Ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքը:

ՀՀ արդարադության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս ուղղությամբ կատարվել են մի շարք քայլեր, մասնավորապես, ԱՆ-ի և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ սեպտեմբերին ազդարարվել է Պետություն-քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն հարթակի ստեղծման մասին: Նախարարի խոսքով՝ պետո ւթյունը պատրաստ է այս հարթակի շրջանակում համագործակցել բոլոր ՀԿ-ների հետ: Քննարկման առարկա պետք է դառնան հակակառուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների 2015-2018 թվականների ծրագրի կատարմանն ուղղված հարցերը: Սերտ համագործակցություն է ծավալվել նաև միջազգային մի շարք կազմակերպությունների հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման շուրջ: 

Վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու ՀՀ արդարադատության նախարարին՝ շարունակել համագործակցությունը հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու և նույն ծրագրի կրկնակի ֆինանսավորումը բացառելու նպատակով բոլոր հակակոռուպցիոն ծրագրերի մասին տեղեկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին:

Խորհրդին են ներկայացվել 2015 թվականի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման արդյունքները: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը զեկուցել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ն համագործակցում է ԵՄ-ի և ԵԽ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի քարտուղարության և Թմրանյութերի ու հանցավորության պայքարի գրասենյակի, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի, Եվրախորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնաժողովի հետ: Շեշտվել է, որ ՀՀ-ն հաջողությամբ և ժամանակին իրականացնում է միջազգային ասպարեզում ստանձնած բոլոր պարտավորությունները: 

Արձագանքելով՝ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային պարտավորությունների կատարումը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է բոլոր ՀԳՄ-ների ղեկավարներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այս ոլորտում ՀՀ միջազգային պարտավորություններն անշեղորեն կատարելու ուղղությամբ: 

Նիստի ընթացքում ի գիտություն է ընդունվել «Մասնավոր հատվածը և կոռուպցիայի դեմ պայքարը» զեկույցը, որը ներկայացրել է «Թրանսփերնսի ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» ՀԿ ղեկավար Խաչիկ Հարությունյանը: 

«Ինչպես հայտարարարվել էր Խորհրդի առաջին նիստի ընթացքում, Հայաստանի համար տնտեսական զարգացումն ապահովելը կարևորագույն խնդիր է։ Ըստ այդմ, նախորդ նիստի ընթացքում հանձնարարել էի հատուկ ուշադրություն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում գործարար ոլորտի հետ ակտիվ համագործակցությանը։ Տեղեկացված եմ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Խորհրդի առաջին նիստից հետո մի քանի կարևոր միջոցառումներ է իրականացրել` նվիրված մասնավոր հատվածում կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրում նախատեսված են մի շարք միջոցառումներ` ուղղված վարչարարության պարզեցմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարություններին, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակին` շարունակել ներկայաց նել առաջարկություններ վարչարարության պարզեցման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև հնարավորինս սեղմ ժամկետում պետական եկամուտների հավաքագրման ոլորտում ռիսկերի գնահատման և այդ գնահատման արդյունքում անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

Օրակարգի վերջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել մարզային և համայնքային մակարդակներում արդյունավետ, թափանցիկ և մասնակցային կառավարման համակարգի վերաբերյալ զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ համայնքներում հաջողությամբ իրականացվում է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ծրագիրը, որն ուղղված է գործունեության թափանցիկության ապահովմանը, վարչարարության կրճատման և հրարակային գործունեության ապահովմանը: Ընթացքի մեջ են նաև համայքներում քա ղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրման և մի շարք այլ ծրագրեր: 

Հովիկ Աբրահամյանը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը մարզային և համայնքային մակարդակներում, որի նպատակն է մարզերում և համայնքներում ապահովել կառավարման արդյունավետությունը, թափանցիկությունը և մասնակցային բնույթը: «Այս առումով կարևորում եմ էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների ներդրումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը:

Ուստի առաջարկում եմ հասարակական կազմակերպություններին ակտիվ համագործակցություն կոռուպցիայի դեմ պայքարում մարզային և համայնքային մակարդակներում»,- ասել է վարչապետը և հանձնարարել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ուսումնասիրել միջազգային փորձը ու հնարավորության դեպքում ընդլայնել նման գործիքների կազմը՝ ավելացնելով համայնքների թիվը, որտեղ կիրառվում են այդ գործիքները: Ամփոփելով նիստի աշխատանքները՝ վարչապետը կարևոր է համարել քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ մասնակցությունը և ներգրավվ ածությունը խորհրդի աշխատանքներին, ինչն ավելի արդյունավետ կդարձնի խորհրդի գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատրաստ են յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն, նախաձեռնություն քննարկել և միասին իրականացնել: 

Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice