Հարավային Օսեթիայի նախագահն առաջարկել է երկիրը վերանվանել Հարավային Օսեթիա- Ալանիա
International newsՀարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, որ երկրի համապատասխան ծառայությանը կհանձնարարի զբաղվել երկրի անվան փոփոխության հարցով:
Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, երկիրը կվերանվանվի Հարավային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության:
Նա շեշտել է, որ կա պետություն Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի անվանումով, և ողջ աշխարհը պետք է իմանա, որ գոյություն ունի բաժանված ժողովրդի խնդիր: Տիբիլովը համոզմունք է հայտնել, որ ապագայում երկու Օսեթիաները կմիավորվեն Ռուսաստանի կազմում գտնվող Ալանիայի: Պետությունը պատրաստվում է հանրաքվեի` Ռուսաստանի մաս դառնալու հարցով: