ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայից պահանջել Է քանդել սահմանաբաժան բետոնե պատը
International newsԵկել Է ժամանակը «քանդելու բետոնե պատը, որը կանգնեցվել Է Հարավային Կորեայի սահմանին եւ դարձել Հյուսիսի եւ Հարավի առճակատման խորհրդանշանը»:
Այս պահանջով հանդես Է եկել Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտկոմի տպագիր օրգանը՝ «Նոդոն սինմուն» թերթը: Հրատարակության պնդմամբ, պատը Սեուլի կողմից կառուցվել Է «Միացյալ Նահանգների նենգ սցենարին համապատասխան, որը ձգտում Է խոչընդոտել երկու Կորեաների վերամիավորմանը»: Այդ հսկայական բետոնե կառուցի շինության առկայությունը, որը խոչընդոտում Է միջկորեական հարաբերությունների բարելավման գործընթացին, «մեր ազգի խայտառակությունն Է», ընդգծում Է «Նոդոն սինմունը»:
Հյուսիսկորեական կողմի տվյալներով՝ Հարավային Կորեայի իշխանությունները ԱՄՆ-ի աջակցությամբ անցյալ դարի 70-ական թվականներին 240 կիլոմետր երկարությամբ երկաթբետոնե պարիսպ են կանգնեցրել: Դրա բարձրությունը 5-8 մետր Է, լայնությունը ստորին մասում՝ 10-19 մետր Է, վերին մասում՝ 3-7 մետր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: