ԱՄՆ-ում 3 հազարից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել մոլեգնող տարերքի պատճառով
International newsԱՄՆ-ում 3 հազարից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել եւ ավելի քան 2,7 հազարը՝ հետաձգվել տոռնադոների եւ առատ տեղումների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկատվություն է հրապարակված FlightAware մասնագիտացված կայքում:
Անբարեպաստ եղանակի ճակատը, որը հանգստյան օրերին ընդգրկել էր 11 նահանգների տարածք, աստիճանաբար տեղափոխվում է երկրի արեւելյան ծովափ: Վերջին օրերին տարերային աղետի հետեւանքներից ավելի քան 40 մարդ է զոհվել: Առավել մեծ չափով տուժել է Տեխասի հյուսիսը, որտեղ անցած շաբաթ օրը մոլեգնել է միանգամից ինը տոռնադո: Դրանք, ընդհանուր առմամբ, ավերել ու վնասել են 1450 շինություն, առավելապես՝ բնակելի տներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: