Գերմանիայի երկրամասերը 2016-ին շուրջ 17 մլրդ եվրո կծախսեն փախստականների վրա. Die Welt
International newsԳերմանիայի դաշնային երկրամասերը 2016 թվականին ընդհանուր առմամբ շուրջ 17 մլրդ եվրո կծախսեն միգրացիոն ճգնաժամի լուծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Die Welt գերմանական թերթը՝ հղում անելով ԳՖՀ-ի կազմի մեջ մտնող 16 երկրամասերի ֆինանսների նախարարություններից ստացած տվյալներին: Ըստ այդ գնահատումների՝ ներկայում տարածաշրջանային իշխանությունները (բացառությամբ Բրեմենի, որը տեղեկատվություն չի ներկայացրել) պլանավորում են ներգաղթյալների վրա ծախսել շուրջ 16,5 մլրդ եվրո:
Սակայն, Die Welt-ի կարծիքով, արդյունքում այդ գումարն ավելի մեծ կլինի: Բանն այն Է, որ գոյություն ունեցող հաշվարկները հիմնվում են ԳՖՀ-ի կառավարության կանխատեսման վրա, ըստ որի մինչեւ տարեվերջ երկիր կժամանի մոտավորապես 800 հազար մարդ: Մինչդեռ այդ տվյալները ճշտվում են եւ կարող են ավելի մեծ լինել, քանի որ արդեն նոյեմբերի վերջին փախստականների թիվը 965 հազար Էր: Ներկայում փորձագետները համակարծիք են, որ, տարվա արդյունքներով, ԳՖՀ-ն կընդունի 1 միլիոնից ավելի միգրանտների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: