Ֆրանսիացի սպաները վրացի զինվորականներին կսովորեցնեն օգտագործել ՀՕՊ-ի համակարգը
International newsՖրանսիացի սպաները, որոնք վրացի զինվորականներին կսովորեցնեն օգտագործել օդային անվտանգության համակարգը, Վրաստան կժամանեն 2016 թվականի հունվարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թինաթին Խիդաշելին:
Խիդաշելին 2015 թվականի ամռանը ֆրանսիական կողմի հետ երկու համաձայնագիր Է ստորագրել հակաօդային պաշտպանության համակարգի գնումների մասին: Գործարքի մանրամասները մինչ այժմ հրապարակված չեն:
«Մի խումբ ֆրանսիացի սպաներ Վրաստան կժամանեն հունվարին: Նրանք երկու տարվա ընթացքում մեր զինծառայողներին կսովորեցնեն կիրառել օդային անվտանգության համակարգը»,- ասել Է Խիդաշելին, հաղորդել Է Sputnik-ը: