PKK-ի հարձակումից թուրք սպա է վիրավորվել
International newsԹուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները շարունակում են հարձակումներ իրականացնել թուրքական ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք քաղաքում քուրդ զինյալները հարձավել են խանութից տուն վերադարձող թուրք սպա Ահմեթ Յաշարի վրա: Վերջինս կրծքավանդակի ձախ հատվածից վիրավորվել է, նրա կյանքը վտանգի մեջ է:
Քուրդ զինյալների այս հարձակումից հետո թուրքական իրավապահ մարմինները նրանց հայտնաբերելու նպատակով լայնածավալ գործողություններ են սկսել: