ՇՀԿ-ն Իրանի անդամակցության հայտը կքննարկի պատժամիջոցների վերացումից հետո
International newsՇանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելու Իրանի հայտը կքննարկվի այն բանից անմիջապես հետո, երբ չեղարկվեն Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւը:
«Կազմակերպությունում Իրանին հաջողություն են ցանկանում իրանական միջուկային ծրագրի շուրջ աշխատանքն ամբողջությամբ ավարտելու գործում, որպեսզի պատժամիջոցների վերացման անհրաժեշտ իրավաբանական գործընթացներն իրականացվեն հնարավորինս ավելի օպերատիվորեն: Հավատում եմ, որ դրանից հետո կազմակերպությունն անհետաձգելիորեն կվերադառնա լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու Իրանի հայտնի քննարկմանը»,-ասել Է Մեզենցեւը՝ դեկտեմբերի 29-ին «Իսվեստիա» թերթին տված հարցազրույցում:
ՇՀԿ-ի անդամներն են՝ Չինաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: ՇՀԿ-ի՝ 2015 թվականի հունիսին կայացած գագաթնաժողովում որոշում Է ընդունվել կազմակերպությանը Հնդկաստանի եւ Պակիստանի անդամակցության ընթացակարգ սկսելու մասին: ՇՀԿ-ի դիտորդ պետություններն են՝ Աֆղանստանը, Իրանը, Մոնղոլիան, Բելառուսը, երկխոսության գծով գործընկերներն են՝ Թուրքիան, Շրի-Լանկան, Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան եւ Նեպալը: