Իրաքի վարչապետը ժամանել Է ազատագրված Էր Ռամադի
International newsԻրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին ժամանել Է «Իսլամական պետություն» խմբավորումից ազատագրված Էր Ռամադի քաղաք, որը գտնվում Է երկրի արեւմուտքում, տեղեկացնում «Արմենպրես»-ը:
Դեկտեմբերի 28-ին իրաքյան բանակը հայտարարել Է ԻՊ-ի զինյալներից Անբարի նահանգի Էր Ռամադի քաղաքի ազատագրման մասին:
«Նախարարների խորհրդի ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար Հայդեր ալ Աբադին այցելում Է ազատագրված Էր Ռամադի քաղաք»,-ասված Է սոցցանցերում կառավարության ղեկավարի պաշտոնական Էջերում:
Ինչպես նշում Է Reuters գործակալությունը, հղում անելով Իրաքի անվտանգության ուժերի մի աղբյուրի, ալ Աբադին պլանավորում Է հանդիպել քաղաքում գործողություն իրականացրած բանակային ստորաբաժանումների եւ հակաահաբեկչական ուժերի հրամանատարների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: