Ուկրաինայի նախագահը թույլատրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, որը երկրի կառավարությանը թույլ է տալիս տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան առեւտրի ազատ գոտու եւ պարենային էմբարգոյի մասին Մոսկվայի որոշման: Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ հունվարի 1-ից իր շուկան պաշտպանելու համար Ռուսաստանն Ուկրաինայի համար մաքսատուրքեր եւ պարենային էմբարգո է սահմանում, ինչպես դա արվում է հակառուսական պատժամիջոցները սատարող երկրների պարագայում: Բացի այդ, օրերս Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել 2016 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ շրջանակում ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի գործողությունն Ուկրաինայի հետ դադարեցնելու մասին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Պորոշենկոյի ստորագրած օրենքն ուժի մեջ է մտնում ուկրաինական պաշտոնական մամուլում հրապարակման հաջորդ օրվանից: