Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
International newsՎրաստանի խորհրդարանի պատգամավորները վստահության քվե են տվել երկրի նոր կառավարությանը՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ, ինչպես նաեւ աջակցել են կառավարության «հանուն ուժեղ, ժողովրդավարական, միասնական Վրաստանի» ծրագրին, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Կառավարությանն աջակցել է 86 պատգամավոր, դեմ են եղել 28-ը: Կառավարության դեմ են քվեարկել «Միասնական ազգային շարժումը» եւ «Ազատ դեմոկրատները»:
Հիշեցնենք, որ նոր կառավարություն ձեւավորելու հարցը ծագել է այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դեկտեմբերի 23-ին վայր է դրել իր լիազորությունները: