Ռաուլ Կաստրոն հորդորել է ԱՄՆ-ին՝ չեղարկել Կուբայի տնտեսական շրջափակումը
International newsԿուբայի պետության ղեկավար Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների նորմալացման համար անհրաժեշտ է չեղարկել կղզու տնտեսական շրջափակումը Վաշինգտոնի կողմից:
«Գլխավորն այժմ այն է, որ նախագահ Բարաք Օբաման վճռականորեն օգտագործի իր լայն գործադիր լիազորությունները՝ փոխելու շրջափակման պայմանները, ինչը կիմաստավորի արդեն ձեռք բերվածը եւ թույլ կտա էական առաջընթացի հասնել»,- ընդգծել է Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահը՝ դեկտեմբերի 29-ին ելույթ ունենալով Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (խորհրդարանի) հերթական վեցերորդ նստաշրջանի փակմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: