Ավտովթարից զոհվել Է Կիմ Չեն Ընի մերձավոր խորհրդականը
International newsԱվտովթարից զոհվել Է ԿԺԴՀ-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ եւ Կորեայի աշխատանքային կուսակցության քարտուղար Կիմ Յան Գոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
73-ամյա կուսակցական աստիճանավորը պատասխանատու Էր Հարավային Կորեայի հետ կապերի համար: Մասնավորապես, նա օգոստոսին մասնակցել Է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, որոնք սրվել Էին սահմանում տեղի ունեցած հրետակոծության հետեւանքով: Պետական լրատվական գործակալությունը նրան ներկայացրել Է որպես «Կիմ Չեն Ընի մերձավոր ընկերն ու համոզված հեղափոխական»:Սպասվում Է, որ հուղարկավորման պետական հանձնաժողովը կգլխավորի Հյուսիսային Կորեայի առաջնորդը: