Վրաստանից Ադրբեջան արտահանումը նվազել է 55 տոկոսով
International news2015 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանից Ադրբեջան արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 55 տոկոսով (279,5 մլն դոլարով) եւ կազմել շուրջ 231,3 մլն դոլար՝ Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 11,5 տոկոսը:
Այդ մասին ասված է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատ»-ի նյութերում:2015 թվականի հունվար-նոյեմբերին Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցրել Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների շրջանում: Ադրբեջանի հետ Վրաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը նշված ժամանակահատվածում կազմել է 725,1 մլն դոլար, ինչը գրեթե 33 տոկոսով պակաս է, քան անցյալ տարվա համապատասխան շրջանում: Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է Վրաստանի ամբողջ արտաքին աաեւտրաշրջանառության 8,2 տոկոսը: