Պուտինը որոշում է կայացրել դուրս գալ Թուրքիայի հետ փոխադարձ իրավական օգնության պայմանագրից
International newsnews.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել դուրս գալ Թուրքիայի հետ քաղաքացիական, առեւտրական եւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագրից, տեղեկացնում է իրավական տեղեկատվության մասին պաշտոնական պորտալը:
Ռուսական պետության ղեկավարի` Արտգործնախարարությանն ուղղված կարգադրության մեջ հանձնարարված է համապատասխան իրազեկում ուղարկել, գրում է Gazeta-ն:
Տվյալ պայմանագիրը կնքվել է 1997-ին` Անկարայում, երկու երկրների կառավարությունների միջեւ